Ընդհանուր տվյալներ
Հիվանդ Տ.Թ., 25 տարեկան։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ 2 տարի։ Գործընթացը խրոնիկական է, կրկնվող, ախտադադարները հազվական և կարճատև։ Սեռական հարաբերություններից անմիջապես հետո երևույթները չեն սրանում, երբեմն անգամ մարում են։ Այդ ժամանակահատվածում բժշկի երբեք չի դիմել։ Կինը չի պաշտպանվում, ռևմատոիդ արթրիտի կապակցությամբ մոտ 3 տարի է ինչ ընդունում է հորմոնային պատրաստուկներ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է առնանդամի գլխիկի ցանավորումից, հատկապես սեղմելիս ցավի զգացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Առնանդամի գլխիկին դիտվում են 3-5 մմ տրամագծով կլորավուն հստակ եզրագծերով իրար չմիաձուլված վարդագույն-նարնջագույն նրբերանգների բծեր։ Միզուկի արտաքին բացվածքի ստորին անկյունում առկա է նարնջագույն նրբերանգների կորեկանման մեկ հանգույցիկ, որը առաջացել է միայն վերջերս։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Չեն ձևավորվել, մակերեսը հարթ է, ոչ շատ արտահայտված փայլուն, տամկացող մակերեսով («ոչ լրիվ չորացած լաքի տպավորություն»)։
Ցանի տեղակայումը
Առնանդամի գլխիկին և միզուկի արտաքին բացվածքի ստորին անկյունում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Սեռավարակների վերաբերյալ հետազոտություններից հրաժարվում է։ Քսուքի և քերուկի հետազոտությունները` առանց առանձնահատկությունների։ Դերմատոսկոպիական հետազոտությունը` ընթացքում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Յուրահատուկ բալանիտ (մանրէային, մակաբուծային, սնկային և այլն), ոչ յուրահատուկ բալանիտ, Քեյրայի էրիթրոպլազիա, պսորիազ, քսերոտիկ բալանիտ, կարծրախտային խցանող բալանիտ (սկլերոտիկ օբլիտերացնող բալանիտ), վնասվածքային բալանիտ (նպաստում են հաբերի ձևով կիրառվող հակաբեղնավորիչները, կոպիտ ֆրիկցիաները, մեզի, սմեգմայի ազդեցությունը և այլն), ալերգիկ բալանիտ և այլն։
Նախնական ախտորոշումը
Պլազմատիկ բջջային բալանիտ (Ջ. Զունի բալանիտ)։
Վիտամինոթերապիա
Դեռ չի նշանակվել։
Տեղային բուժումը
Դեռ չի նշանակվել։