Ընդհանուր տվյալներ
6 տարեկան երեխա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Աճը եւ զարգացումը ընթացել են նորմալ։Ալերգիա դեղորայքի եւ սննդի նկատմամբ չի նշում։ Ըստ ծնողի խոսքերի երեխան հիվանդ է մոտ 6 օր։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է քորից,դիսկոմֆորտից։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա,բուշտ(ֆլիկտեն)
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիա,դեղնաշագանակագույն կեղևներ
Ցանի տեղակայումը
Ձախ վերին վերջույթ
Եղունգների և մազերի ախտահարումը
Զննման պահին պաթոլոգիա չի հայտնաբերվել։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բշտերի պարունակության մանրէաբանական հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Բշտային իմպետիգո Ուտիճ (ճեղքանման իմպետիգո) Սիֆիլիդանման հետէրոզային պապուլային իմպետիգո,հասարակ որքին
Նախնական ախտորոշումը
Օղականման Իմպետիգո
Վիտամինոթերապիա
Ընդհանուր կազդուրիչ միջոցներ:Անտիբիոտիկոթերապիա
Տեղային բուժումը
Ախտահանիչ միջոցներ,քսուքային վիրակապեր,արծաթի նիտրատի 0,25% -անոց լթ, ռեզորցինի 2%-անոց լթ,2%-անոց սալիցիլային սպիրտ,տեղային անտիբիոտիկներ: