Ընդհանուր տվյալներ
Հիվանդ`3 ամսական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ըստ անամնեստիկ տվյալների մոր հղիությունն ընթացել է առանց գինեկոլոգի հսկողության։ Նախքան հղիությունը մայրը բուժում է ստացել սկավառակաձև կարմիր գայլախտի կապակցությամբ, ինչը ոչ լիարժեք է իրականացվել։
Հիվանդի գանգատները
Ցանավորում, որը սկսվել է կյանքի 2-րդ ամսում ու ժամանակի ընթացքում ավելացել են նոր օջախներ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ, հանգուցիկներ, որոնք վեր են ածվում աննշան թեփով պատված վահանիկների։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ հատված, դեմք
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մոր և նորածնի արյան մեջ հայտնաբերվել է հակա Ro/SS-A հակամարմինների բարձր տիտր։ Նորածնի սրտի ԷՍԳ -ով հայտնաբերվել է առաջին աստիճանի AV պաշարում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Եղնջացան, սնկախտ, սեբորեային դերմատիտ, օղակաձև էրիթեմա
Նախնական ախտորոշումը
Նորածնային կարմիր գայլախտ
Վիտամինոթերապիա
Սրտի ռիթմի կարգավորում, հսկողություն մաշկաբանի և սրտաբանի կողմից։
Տեղային բուժումը
Արևապաշտպան միջոցներ,ցածր ազդման ուժով ստերոիդներ կամ տեղային իմունոմոդուլյատորներ