Ընդհանուր տվյալներ
57 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ: Ուղեկցող հիվանդություններ չի նշում: 10տարի է ինչ թողել է ծխելը, սկսել է ծխել 23 տարեկանից: Իրեն հիվանդ է համարում մոտ 20 տարի:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ուժեղ քորից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Սկսվել է էրիթեմատոզ բծից այնուհետև վերածվել է տափակ, մանուշակագույն, փայլուն, պոլիգոնալ, պորտանման ներանկումով հանգույցիկների, որոնք միավորվում են առաջացնելով վահանիկներ:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիա, թեփ
Ցանի տեղակայումը
Վերին և ստորին վերջույթների հիմնականում ծալիչ մակերեսներին, իրանին:
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դիֆերենցիալ ախտորոշում
Կապոշիի սարկոմա, Պսորիազ, Հասարակ խրոնիկ որքին, Հանգույցային քորպտիկ, Լիխենոիդ մաշկային ամիլոիդոզ,
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին- հիպերտրոֆիկ ձև
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն 30-80 մգ/օր (4-6 շաբաթ), որից հետո իջեցնել դոզան Դապսոն 100մգ օրը 1 անգամ
Տեղային բուժումը
Տեղային ստերոիդներ օրը 1-2 անգամ Ցելեստոդերմ-Բ Հիդրոկորտիզոն կամ Ներօջախային ստերոիդներ 10-20մգ/մլ ամիսը 1 անգամ Տակրոլիմուս PUVA թերապիա