Ընդհանուր տվյալներ
27 տարեկան կին, ամուսնացած է ունի 2 երեխա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ: Ուղեկցող հիվանդություններ չի նշում: Խնդիրը առաջացել է 1 տարի առաջ արևայրուքից հետո: Չի օգտագործվել արևապաշտպան միջոցներ:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի կենտրոնական հատվածի հիպերեմիայից, էրիթեմայից, այրոցից, ծակծկոցից:Առկա են նաև Եզակի հանգույցիկներ, տելեանգիոէկտազիաներ
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգույցիկ, Էրիթեմատոզ բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր թեփ
Ցանի տեղակայումը
Հիմնականում այտերին, նաև ճակատին, քթին և կզակին
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կատարվել է դերմատոսկոպիկ հետազոտություն- Տեսանելի են պոլիգոնալ,լայնացած վեզիկուլաներ Տեսադաշտում առկա են 5 ից ավելի Demodex folliculorum տզեր
Դիֆերենցիալ ախտորոշում
Իրական պոլիցիտեմիա, Պերիօրալ դերմատիտ, Կարմիր գայլախտ,դերմատոմիոզիտ, Մաստոցիտոզ,Ուղեղի և ողնուղեղի ուռուցք, Պարկինսոնի հիվանդություն,ստերոիդներով պայմանավորված ակնե
Նախնական ախտորոշումը
Ռոզացեա
Վիտամինոթերապիա
Իզոտրետինոնի ցածր դոզաներ( 0,5մգ/կգ/օր-ից պակաս 10 շաբաթ)
Տեղային բուժումը
Իվերմեկտին 1% –Солантра օրը 1 անգամ Բրոմոնիդին(ալֆա-ադրենոմիմետիկ) ըստ անհրաժեշտության Մետրոնիդազոլի 1% -ոց գել Ազելաինաթթու Լազերային թերապիա(PDL,585-595նմ)- 2-4 անգամ Զերծ մնալ գրգռիչ գործոններից, Ակտիվ պաշտպանություն արևից, Նուրբ մաքրող միջոցներ, խոնավեցնողներ,