Մուխի _հաբերմանի սուր լիխենոիդ պարապսորիազ 4

Աննա Մարգարյան
13.09.2020
Ընդհանուր տվյալներ
Հիվանդը 15 տարեկան տղա է։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է մոտ 1_2ամիս առաջ, ինֆեկցիոն հիվանդութույունից հետո։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է միանգամից սկսված ցանավորումից, թույլ քորից, այրոցի զգացողությունից, ընդհանուր թուլությունից, բարձր ջերմաստիճանից(39°C), որովայնի և հոդերի շրջանում ցավից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույց, բշտիկ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, խոց, սպի։
Ցանի տեղակայումը
Իրան, ստորին և վերին վերջույթներ, դեմք, պարանոց։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հիմնված է հիվանդության կլինիկական, հիստոլոգիական, սուր, սպոնտան սկզբի և ընթացքի հիման վրա։ Մանրադիտակային հետազոտությամբ սնկերի հայտնաբերում: Բեյնի ախտանիշը դրական(թաքնված թեփոտում):
Դիֆերենցիալ ախտորոշում
Ջրծաղիկ Պապուլոնեկրոտիկ անգիիտ Պապուլոնեկրոտիկ տուբերկուլյոզ Լիմֆոմատոիդ պապուլյոզ։
Նախնական ախտորոշումը
Մուխի _Հաբերմանի սուր լիխենոիդ պարապսորիազ։
Վիտամինոթերապիա
Քրոնիկ ինֆեկցիոն օջախների և ուղեցող հիվանդությունների հայտնաբերում և բուժում։ Լայն սպեկտրի հակաբիոտիկներ (Էրիթրոմիցին, Տետրացիկլին) Նիկոտինաթթվի պրեպարատներ զուգորդված Ասկորուիտինի հետ, գլյուկոկորտիկոստերոիդներ։
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոիդային քսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top