Ընդհանուր տվյալներ
30 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը զարգացել է դեռահաս տարիքում, ժամանակի ընթացքում բուժում չստանալու պատճառով ձեռք է բերել կայուն բնույթ:Հիվանդն ունի բնածին խլություն, հոգեզգայական խանգարումներ և դրանով պայմանավորված՝ կպչուն գործողություններ մատներով միջնորդավորված:Տարիներ առաջ ախտորոշվել է անորեքսիա, որի արդյունքում ձեռք է բերել մարսողական համակարգի մի շարք խնդիրներ և սեփական մատներով փսխում առաջացնելու սովորություն:
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մատների վրա առաջացած գոյացություններից
Առաջնային ձևաբանական տարրեր
Դժգույն վարդագույն նրբերանգ և հարթ մակերես ունեցող թմբիկ (tuberculum)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Լիխենիֆիկացիա
Ցանի տեղակայումը
Մոտակա(proximal) միջֆալանգային հոդի վերին մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական քննությունը հայտնաբերում է՝ հիպերկերատոզ, ականթոզ:Բուն մաշկում առկա են հարանոթային ներսփռանք, որը հստակ սահմանազատված է առողջ մաշկից: Կատարվում է նաև գերձայնային հետազոտություն կմախքային խանգարումները բացառելու նպատակով:
Դիֆերենցիալ ախտորոշում
Գոտտրոնի հանգույցներ, Բարտա-Պամֆրիի սինդրոմ,Օղականման գրանուլեմա,Տափակ գորտնուկ, Ֆիբրոմա, սպի:
Նախնական ախտորոշումը
Մատների վերհոդային բարձիկներ (knuckle pads)
Վիտամինոթերապիա
Հոգեբույժի խորհրդատվություն՝ հոգեկան առողջության բարելավում:
Տեղային բուժումը
25% միզանյութ պարունակող լուծույթի կիրառում 1 ամիս,ներհոդային ներարկում կորտիկոստերոիդ ( Տրիամցինոլոն ացետոնիդ 0,1մլ Ֆտորուրացիլ 0,9մլ)