Ընդհանուր տվյալներ
Հիվանդը 57 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին անգամ ցանավորումն իհայտ է եկել մոտ մեկ տարի առաջ ձեռքի արմնկային հոդի շրջանում։ Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ։ Ունի երկրորդ տիպի շաքարային ֆիաբետ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է էսթետիկ տեսքից։ Երբեմնել կարճատև թեթև քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր և վահանիկներ, դեղնավարդագույնից դեղնաշագանակագույն, սիմետրիկ սահմանազատված։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մանր թիթեղիկային թեփ։
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակ, մեջք, վերին վերջույթներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարում չկա։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշվում է բնութագրական կլինիկական պատկերի երկարատև բարորակ ընթացքի և մաշկի հիստոլոգիական հետազոտության հիման վրա, դերմատոսկոպիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարդագույն որքին Երկրորդային սիֆիլիս Տոքսիկոդերմիա Սեբորային էկզեմա
Նախնական ախտորոշումը
Մանր վահանիկային պարապսորիազ
Վիտամինոթերապիա
Բացառել խրոնիկ և ԱՍՏ ի հիվանդությունները։ Առկայության դեպքում նեղ մասնագետի կոնսուլտացիա, բուժում։ Վիտ. D կոմպլեքս թերապիա, քսանտինոլի նիկոտինատ։
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոիդային և սալիցիլաթթվի քսուկներ։