Ընդհանուր տվյալներ
34 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ։ Նշում է, որ ոտքերը հաճախ են քրտնում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ներբանների շրջանում առկա ցանավորումից, որն ի հայտ է եկել 6 ամիս առաջ, տհաճ հոտից, քրտնարտադրությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա
Ցանի տեղակայումը
Ցանը տեղակայված է ներբանների շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը դրվել է կլինիկական պատկերին համապատասխան։ Սնկային ախտահարումը հերքվել է մաշկից վերցված քերուկի մանրադիտակային հետազոտությամբ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Կետային կերատոդերմիա, էքսֆոլիատիվ կերատոլիզ, ոտնաթաթի սնկախտ, կանդիդոզ, դիսհիդրոտիկ էկզեմա։
Նախնական ախտորոշումը
Մանր կետային կերատոլիզ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Էրիթրոմիցին 2 %-անոց լուծույթ, օրը 2 անգամ, 3 շաբաթ տևողությամբ։