Ընդհանուր տվյալներ
2 տարեկան տղա։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ։ Համաճարակաբանական անամնեզ` ապրում է 5 տարեկան քրոջ և մոր հետ, քորվող անձինք ընտանիքում չկան։ Իրեն հիվանդ է համարում 6-7 ամիս։ Հիվանդության ընթացքը խրոնիկական է, պերսիստող։ Տարբեր մաշկաբաններ ախտորոշել են քոս, ֆլեբոտոտոմիա, ալերգիկ մաշկաբորբ, պիոգեն գրանուլեմա, հանգուցային եղնջատենդ և այլն։ Ամիսներ շարունակ ստացել է տարբեր հակահիստամինային պատրաստուկներ, էնտերոսորբենտներ, տեղային` կորտիկոիդային քսուքներ, սպրեգալ, պահպանել է խստագույն դիետա (լաբորատոր հետազոտություններից հետո ձվի սպիտակուցը ու կովի կաթը բացառել են սննդից), սակայն անարդյունք։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է գլխի մազածածկ մասին, վերին և ստորին վերջույթների տարածիչ մակերեսներին, կրծքին, մեջքին և ներբաններին առաջացած մաշկի հանգուցիկային ցանավորումից, սարսափելի քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն-կապտավուն ներսփռված կիսագնդաձև եզակի ամուր համակազմվածքի բունմաշկային բորբոքային լենտիկուլյար-նումուլյար հանգույցիկներ, մակերեսին առանց վեզիկուլաների, ներբաններին` չեզրագծված գունատ վարդագույն բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Տեղ-տեղ էքսկորիացիաներ, որոշ հանգույցիկների մակերեսին` նուրբ թեփոտում։
Ցանի տեղակայումը
Գործընթացը տեղակայված է գլխի մազածածկ մասին, վերին և ստորին վերջույթների տարածիչ մակերեսներին, կրծքին, մեջքին և ներբաններին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով` արդյունքը նորմայի սահմաններում։ Արյան կենսաքիմիական ընդհանուր հետազոտություններ` արդյունքը նորմայի սահմաններում։ Հելմինթների և լյամբլիաների նկատմամբ ԻՖՎ-հետազոտություն` արդյունքը բացասական։ Սնկերի հանդեպ քերուկ` արդյունքը բացասական: Արյան շիճուկի ալերգոլոգիական հետազոտություններ` ձվի սպիտակուցի ու կովի կաթի հանդեպ գերզգայունություն։ IgE-ն վերին սահմանից բարձր է 30%-ով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հանգուցային եղնջատենդ։
Նախնական ախտորոշումը
Մանկական քորպտիկ։
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային և հակասերոտոնինային պատրաստուկներ, վիտամին D-ի անալոգներ, ոչ յուրահատուկ հակաբորբոքային պատրաստուկներ, էնտերոսորբենտներ։
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոիդային քսուքներ, կալցիպոտրիոլ քսուք և այլն։