Լիվեդո 2

Աննա Մարգարյան
13.09.2020
Ընդհանուր տվյալներ
45 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը առկա է մոտ 7 տարի։ Նշում է ցրտահարությունից հետո առաջացած ցանավորում։ Որը սկզբում եղել է անցողիկ, այնուհետև կայուն բնույթ է կրել։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է կապտամանուշակագույն ցանավորումից, ծակծկոցներից, թմրածությունից, ցավից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն, կարմրամանուշակագույն բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Բացակայում են
Ցանի տեղակայումը
Ստորին վերջույթներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարումը բացակայում է։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հիմնված է բնութագրական, կլինիկական պատկերի և անամնեստիկ տվյալների հիման վրա։ Դերմատոսկոպիա։ Ջերմային փորձ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Մաշկի մարմարյա ֆիզիոլոգիական պատկեր, մաշկի ռեակցիա սառեցման դեմ (անհետանում է տաքացնելու դեպքում) ։
Նախնական ախտորոշումը
Լիվեդո
Վիտամինոթերապիա
Խորհուրդ է տրվում չսառեցնել վերջույթները։ Պենտոքսիֆիլին ( 400մգ, օրը 3 անգամ) Ասպիրին (ցածր դոզաներով)
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top