Կոմորբիդ ախտաբանություն

Դավիթ Հարությունյան
08.11.2018
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ Ս.Ռ., 18.09.1959 թ. ծնվ., ընդունվել է ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ մաշկային բաժանմունք՝ 26.10.2018 թ-ին:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ալերգաբանական և ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չեն: Իրեն հիվանդ է համարում շուրջ 45 տարի (շաքարային դիաբետի կապակցությամբ՝ 15, հանգուցիկային և բծային ցանի կապակցությամբ` համապատասխանաբար 25 և 45 տարի): Բուժվել է բազմիցս (ամբուլատոր և ստացիոնար)՝ կարճատև արդյունավետությամբ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկի տարածուն ցանավորումից, ընդհանուր թուլությունից, թույլ հոդացավերից և մաշկի ձգվածության զգացումից:
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգույցիկներ բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփուկներ վահանակներ
Ցանի տեղակայումը
Ախտաբանական գործընթացը տարածուն է, ցանը` բորբոքային բնույթի: Կրծքավանդակի, մեջքի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մաշկը հիպերեմիկ է՝ ամբողջովին ծածկված հանգույցիկներով-վահանակներով (արտահայտված ներսփռանք) և արծաթասպիտակավուն թեփուկներով, առկա են նաև ապագունակավորված և թերգունակավորված բծեր:
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգներն ախտահարված են:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտություն Լեյկոցիտներ՝ 4.2 x 109 /լ, լիմֆոցիտներ - 20%, սեգմենտակորիզավոր նեյտրոֆիլներ՝ 68%, մոնոցիտներ՝ 11%, էոզինոֆիլներ՝ 0%, էրիթրոցիտներ՝ 4.45 x 1012 /լ, թրոմբոցիտներ –221 x 109 /լ, հեմոգլոբին – 150 գ/լ, ԷՆԱ – 10 մմ/ժ: Արյան կենսաքիմիական քննություն Ընդհանուր սպիտակուց՝ 71գ/լ, ալբումին՝ 48գ/լ, ԱԼՏ՝ 0.12մկմոլ/լ, ԱՍՏ՝ 0.14մկմոլ/լ, ընդհանուր բիլիռուբին՝ 5.3մկմոլ/լ, միզանյութ՝ 4.0 մմոլ/լ, կրեատինինն արյան մեջ՝ 106 մմոլ/լ, գլյուկոզա՝ 8.8 մմոլ/լ, C-ռեակտիվ սպիտակուց՝ 6 մգ/լ: Իմունաբանական և շճաբանական հետազոտություններ ՆՄՌ՝ բացասական, հեպատիտ B՝ բացասական, հեպատիտ C՝ բացասական։ ՄԵԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Մեզի ընդհանուր քննությամբ նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: ՍՈՆՈԳՐԱՖԻԱ Արձանագրվել են վահանագեղձի տարածուն փոփոխություններ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Տարածուն, խոշոր վահանակային պսորիազ, տարածուն վիտիլիգո, շաքարային դիաբետ՝ I տեսակ
Վիտամինոթերապիա
Հիվանդը ստացել է ինֆուզիոն թերապիա, հեպատոպրոտեկտորներ, վիտամիններ, հակամետաբոլիտային բուժում:
Տեղային բուժումը
Շերտազատող, խոնավեցնող միջոցներ, կորտիկոստերոիդային քսուքներ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top