Ընդհանուր տվյալներ
63 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 5 տարի։ Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ։ Ուղեկցող հիվանդություններից նշում Է ՇԴ 2֊րդ տիպ, կոմպենսացված։ Վնասակար սովորություններից նշում է ծխելը։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկի տարածվող խոշոր ցանավորումներից, թեթև քորից, երբեմնել ցավից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կարմրաշագանակագույն անկանոն ուրվագծերով, ոչ հստակ սահմաններով խոշոր բծեր, աննշան ինֆիլտրացված վահանակներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ, կեղև։
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթներ, ազդրեր, սրունք, իրան։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշվում է կլինիկական պատկերի, մաշկի հիստոլոգիական, դերմատոսկոպիկ քննությունների հիման վրա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Վահանիկային պարապսորիազից Սնկաձև միկոզից Դերմատոմիոզիտից Դեղորայքային ցանավորումից
Նախնական ախտորոշումը
Խոշորվահանակային պարապսորիազ
Վիտամինոթերապիա
Սիմպտոմատիկ բուժում Ֆոտոքիմիոթերապիա
Տեղային բուժումը
էմոլիենտներ, տեղային բարձր ազդեցությամբ կորտիկոստերոիդ քսուքներ, Ֆոտոթերապիա։