Կարմիր տափակ որքին

Աստղիկ Եփրեմյան
11.09.2022
Ընդհանուր տվյալներ
Արական սեռ 8 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մոր խոսքերով վերջերս երեխան հիվանդ է եղել հարբուխով։ Ուղեկցող հիվանդություններ չունի
Հիվանդի գանգատները
Քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիա, կեղև
Ցանի տեղակայումը
Բազուկի, նախաբազուկի և դաստակի դրսաներսային մակերեսով գծայնորեն տեղակայված են վարդագույն-մանուշակագույն երանգով, տափակ, պոլիգոնալ, պորտանման ներանկումով ուժգին քորվող հանգուցիկներ, էքսկորիացիաներ, կեղևներ։ Բերանի խոռոչի լորձաթաղանթն ախտահարված չէ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի և և անամնեզի վրա։ Դրական են Բենյե 1 ախտանիշը , Ուիկհեմի ցանցի ախտանիշը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գծային էպիդերմալ նևուս
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին (գծային ձև)
Վիտամինոթերապիա
Ամոքսիկլավ` սուսպենզիա, էրիուս` օշարակ
Տեղային բուժումը
Էլոկոմ կրեմ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top