Կարմիր տափակ որքին

Արման Հովհաննիսյան
19.08.2022
Ընդհանուր տվյալներ
Կին 43 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտավորապես 4 ամիս։ Խրոնիկ հիվանդություններից նշում է ՇԴ 2րդ տիպ
Հիվանդի գանգատները
Գանգատվում է քորից, արտաքին տեսքից
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթների ծալիչ մակերեսներին՝ ճաճանչադաստակային հոդերի շրջանում առկա են տափակ, բազմանկյուն, կենտրոնական պորտանման ներանկումով, կարմրամանուշակագույն՝ սադափային նրբերանգով, բորբոքային, 2-5մմ չափերի, տեղ-տեղ խմբավորված հանգույցիկներ՝ պատված մանր, թափանցիկ թեփուկներով։ Բերանի խոռոչի՝ այտերի լորձաթաղանթներին առկա հանգույցիկների խմբավորման արդյունքում նկատվում են ժանյականման, ցանցանման սպիտակավուն օջախներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր, բիոքիմիական և մեզի ընդհանուր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են։ Բենյե I ախտանիշը, Ուիկհեմի ցանցի ախտանիշը և Կեբների իզոմորֆ ֆենոմենը դրական են։ Մաշկի ախտահյուսվածաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է հիպերկերատոզ, պարակերատոզ, անհավասարաչափ ականթոզ, հիպերգրանուլոզ, հիմային շերտի բջիջների ծփացող կազմափոխություն։ Վերնամաշկի և բուն մաշկի սահմանին՝ Սիվատտի մարմնիկներ։ Բուն մաշկում լիմֆոցիտար զոլավոր ներսփռանքի արդյունքում վերնամաշկի և բուն մաշկի սահմանը հստակ չէ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ
Նախնական ախտորոշումը
ԿՏՈ
Վիտամինոթերապիա
Ստերոիդներ, հակահիստամինային պրեպարատներ
Տեղային բուժումը
Ստերոիդներ, ռետինոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top