Ընդհանուր տվյալներ
49 տարեկան կին:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 20 օր: Նշում է դեմքին ցանավորում, որն առաջացել է կոսմետիկ քսուքների օգտագործումից: Անամնեզում նշում է գերզգայունություն կոսմետիկ քսուքների նկատմամբ: Ուղեկցող հիվանդություններ չունի:
Հիվանդի գանգատները
Դեմքին ցանավորում, քոր, ծակծկոց, մրմռոց, տեղային ջերմության բարձրացում:
Առաջնային ձևաբանական տարրեր
Ոչ հստակ եզրերով էրիթեմատոզ բծեր, որոնք ունեն եզրամասային աճի և միաձուլման հակում:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Աննշան թեփ:
Ցանի տեղակայումը
Դեմքի ամբողջ մակերեսին նկատվում է էրիթեմա և այտուցվածություն:
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հաստատվում է անամնեստիկ տվյալների հիման վրա: Արյան ընդհանուր հետազոտությունը ցույց է տվել լեյկոցիտոզ և էոզինոֆիլիա: Մեզի ընդհանուր անալիզում շեղումներ չեն նկատվել: Կատարվել են ալերգիկ պրոբաներ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ֆիքսված էրիթեմա, արևայրուք, միջատների խայթոց:
Նախնական ախտորոշումը
Սուր հպումային ալերգիկ մաշկաբորբ:
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ:
Տեղային բուժումը
Ալերգենի հետ շփման բացառում, կորտիկոստերոիդային քսուքներ: