Ընդհանուր տվյալներ
15 տարեկան երեխա:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է որովայնին առկա անցավ գոյացություններ, որոնք առաջացել են մոտ 4-5 ամիս առաջ:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է թեթև քորից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Փայլուն վարդագույն հանգույցիկներ, կենտրոնում պորտանման ներանկումով:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Որովայն:
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մեզի և արյան ընդհանուր անալիզում շեղումներ չեն նկատվել: Ախտորոշումը հաստատվում է կլինիկական պատկերի հիման վրա:
Դիֆերենցիալ ախտորոշում
Հասարակ գորտնուկ, կարմիր տափակ որքին:
Նախնական ախտորոշումը
Հպավարակիչ մոլյուսկ:
Վիտամինոթերապիա
Կարիք չկա:
Տեղային բուժումը
Կրիոդեստրուկցիա: Ունելիով սղմել և յոդի լուծույթով այրել: