Ընդհանուր տվյալներ
Հիվանդ`հղիության 18-րդ շաբաթում գտնվող,29 տարեկան առաջնածին։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Աճն ու զարգացումը ընթացել է նորմալ։Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված չէ։Իրեն հիվանդ է համարում 2 շաբաթ։
Հիվանդի գանգատները
Նախ ի հայտ է եկել տանջող քոր,որին հաջորդել է բազմաձև(Էրիթեմային-այտուցային հանգուցիկներ,խմբավորված բշտիկներ,եզակի բշտեր,եղնջայտուցային վահանիկներ) ցանավորումը որովայնի և ազդրերի վերին երրորդականի շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ,եղնջայտուց,բշտիկ,բուշտ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա,կեղև
Ցանի տեղակայումը
Որովայն,ազդրեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան մեջ և բշտային հեղուկում `էոզինոֆիլիա։Քսուք-դրոշմներում Տցանկի ականտոլիտիկ բջիջներ չեն հայտնաբերվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հղիության ժամանակ հանդիպող բազմաձև ցանավորում,Դյուրինգի հերպեսաձև մաշկաբորբ,բշտային պեմֆիգոիդ,բազմաձև էքսուդատիվ էրիթեմա,դեղորայքային տոքսիդերմիա։
Նախնական ախտորոշումը
Հղիների հերպես
Վիտամինոթերապիա
H1-հիստամինապաշարիչներ
Տեղային բուժումը
Կորտիկոստերոիդային քսուքներ,անիլինային ներկերի ջրային լուծույթներ։