Հասարակ սիկոզ

Arshak Shahverdyan
28.02.2022
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ` 35 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Աճը եւ զարգացումը ընթացել են նորմալ։Ալերգիա դեղորայքի եւ սննդի նկատմամբ չի նշում։ Նախկինում տարած հիվանդություններ չի նշում, վնասակար սովորություններից նշում է ծխելը, պարբերաբար ալկոհոլի չարաշահումը։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մորուքի շրջանի թարախաբշտիկային ցանավորումից, այրոցի, երբեմն էլ քորի զգացումից,դիսկոմֆորտից։
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգուցիկ, թարախաբշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, էրոզիա
Ցանի տեղակայումը
Մորուքի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազերի ազատ էպիլյացիայի ախտանիշը դրական է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Թարախաբշտիկների պարունակության մեջ ստաֆիլոկոկերի հայտնաբերում
Դիֆերենցիալ ախտորոշում
Գրամ բացասական, օկլյուզիոն, ստերոիդային ֆոլիկուլիտներ, մորուքի մազերի պսևդոֆոլիկուլիտ, մորուքի սնկախտ
Նախնական ախտորոշումը
Հասարակ Սիկոզ
Վիտամինոթերապիա
Հակաբակտերիալ թերապիա ըստ անհրաժեշտության։
Տեղային բուժումը
Հակաբակտերիալ քսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top