Հասարակ սիկոզ

Mane Ghukasyan
24.08.2020
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ 42տ.
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նախկինում տարած հիվանդություններ չի նշում, վնասակար սովորություններից նշում է ծխելը, պարբերաբար ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև հակվածությունը դեպրեսիաների
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մորուքի շրջանի թարախաբշտիկային ցանավորումից, այրոցի, երբեմն էլ քորի զգացումից
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգուցիկ, թարախաբշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, էրոզիա
Ցանի տեղակայումը
Մորուքի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազերի ազատ էպիլյացիայի ախտանիշը դրական է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Թարախաբշտիկների պարունակության մեջ ստաֆիլոկոկերի հայտնաբերում
Դիֆերենցիալ ախտորոշում
Գրամ բացասական, օկլյուզիոն, ստերոիդային ֆոլիկուլիտներ, մորուքի մազերի պսևդոֆոլիկուլիտ, մորուքի սնկախտ, հանգուցակիստային ակնե
Նախնական ախտորոշումը
հասարակ սիկոզ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Անտիբիոտիկների քսուքներ օր.՝ գենտամիցին կամ լինկոմիցին
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top