Գուժերո-կարտոյի միաձուլվող եւ ցանցային պապիլոմատոզ (confluent and reticulated papillomatosis gougerot and carteaud

Անահիտ Թոփչյան
14.04.2020
Ընդհանուր տվյալներ
17 տարեկան տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ։ Իրեն հիվանդ է համարում շուրջ 2 տարի։ Այս կապակցությամբ դիմում է բժշկի առաջին անգամ։ Էնդոկրինոպաթիաներ չունի։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է պարանոցի, ուսագոտու, կրծքի և միջթիակային շրջանի մաշկին սիմետրիկ ցանավորումից։ Ձևաբանական տարրերը խմբավորված են, տեղ-տեղ միաձույլ, մակերեսը` նուրբ թեփոտված։ Երբեմն միայն անհանգստացնում է թույլ քորը։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր, ինչպես նաև մանր, մոնոմորֆ, կարմրաշագանակագույն, խմբավորված հանգույցիկներով ձևավորված վահանակներ (հիպերպրոլիֆերատիվ կերատինիզացիա), որոնց կենտրոնական շրջանում հանգույցիկները խիտ են, իսկ ծայրամասային գոտում` ավելի նոսր (ցանցի տպավորություն է ստեղծվում)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հանգույցիկները մակերեսը շատ աղքատիկ թեփոտվում է։
Ցանի տեղակայումը
Տարրերը տեղակայված են պարանոցի, ուսագոտու, կրծքի և միջթիակային շրջանի մաշկին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հայտնաբերվել են մալասեզիա սեռի սնկեր։ Գրամ-դրական ակտինոմիցետների հետազոտություն չի կատարվել։ Կերատին-16 սպիտակուցի գենի հետազոտություն չի կատարվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գունափոփոխ որքին։ Դեվերժիի կարմիր թեփատու մազային որքին։ Դարիեի դիսկերատոզ։ Սև ականթոզ։
Նախնական ախտորոշումը
Գուժերո-Կարտոյի միաձուլվող և ցանցային պապիլոմատոզ։
Վիտամինոթերապիա
Տետրացիկլինի (օրինակ, մինոցիկլին` 6-12 շաբաթ տևողությամբ) կամ մակրոլիդների (օրինակ, ազիտրոմիցին` 4-6 շաբաթ տևողությամբ) շարքի հակաբիոտիկներ, համակարգային ռետինոիդներ (իզոտրետինոին և այլն)` հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեպքում։
Տեղային բուժումը
Տեղային ռետինոիդային քսուքներ կամ կալցինևրինի ինհիբիտորների պատրաստուկներ (տակրոլիմուս, պիմեկրոլիմուս)։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top