Ընդհանուր տվյալներ
35 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Թիակի շրջանում նյարդի ուղղությամբ անհամաչափ գծային բշտիկային ցանավորում Կյանքի անամնեզում հիվանդություն չի նշում
Հիվանդի գանգատները
Ջերմաստիճանի բարձրացում (սուբֆեբրիլ), ընդհանուր թուլություն, ախտահարված տեղամասի ցավ, քոր, այրոցի զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ, բշտիկ, միաձուլվաց բշտիկներից արաջացած բուշտ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև
Ցանի տեղակայումը
Թիակի շրջան, նյարդային ճյուղավորումների ուղղությամբ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կլինիկական պատկերի և անամնեզի հիման վրա, ՊՇՌ հետազոտության արդյունքում Ig G բարձր տիտր, Կենսաբանական հեղուկում հակամարմինների հայտնաբերում
Դիֆերենցիալ ախտորոշում
Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին
Վիտամինոթերապիա
Ցավազրկող (Դեքսալգին), Վալտրեքս 500մգ օրական 2 անգամ 5 օր Իմունոխթանիչ դեղորայք (Ինտերֆերոն)
Տեղային բուժումը
Հակավիրուսային քսուկ (Ացիկլովիր)