Ընդհանուր տվյալներ
Տարիք՝ 47 տարեկան։ Սեռը՝ արական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 4-5օր: Ուղեկցող հիվանդություններ չունի, ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ, դեղորայքային և սննդային ալերգիաներ չի նշում, վնասակար սովորություններ չունի։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ձախ կրծքավանդակի շրջանի ցավերից, ընդհանուր թուլությունից, ջերմության բարձրացումից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ ֆոնին առկա բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղևներ
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր , բիոքիմիական և մեզի ընդհանուր հետազոտությունների արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել: ՊՇՌ հետազոտություն:
Դիֆերենցիալ ախտորոշում
Էկզեմա, հասարակ հերպես, ստրեպտոկոկային իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Գոտևորող որքին
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային բուժում, ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ
Տեղային բուժումը
Անտիսեպտիկներ,հակավիրուսային պրեպարատներ: