Ընդհանուր տվյալներ
Հիվանդը 3 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ըստ ծնողների խոսքերի երեխան հիվանդ է մոտ 26 օր։ Ծնողները չեն նշում որևէ գործոն, որը կարող է նպաստել հիվանդության դրսևորմանը։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի, իրանի, վորովայնի, վերին և ստորին վերջույթների տեղակայված ցանավորումից, ցավից։ Թույլ արտահայտված քորից։ Բարձր ջերմություն (38,6°)։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կարմրավարդագույն էրիթեմայի և վահանիկնեի շրջանում առկա է խմբավորված մանր թարախաբշտիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Դեղնասպիտակավուն կեղևներ, թեփ, էռոզիա։
Ցանի տեղակայումը
Դեմք, ականջներ, գլխի մազածածկ հատված, իրան, վերին և ստորին վերջույթներ...
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննություն ԷՆԱ 22մմ/ժ Արյան բիոքիմիական և մեզի ընդհանուր քննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել։ Թարախաբշտիկների պարունակության բակտերիոլոգիական ցանքսի արդյունքում աճ տեղի չի ունեցել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Իմպետիգո Երկրորդային սիֆիլիս Մաշկի սնկաձև միկոզ
Նախնական ախտորոշումը
Գեներալիզացված պուստուլյոզ պսորիազ
Վիտամինոթերապիա
Իմունոճնշիչ միջոցներ ( Մեթոտրեքսատ)
Տեղային բուժումը
Ստերոիդներ և փափկեցնող միջոցներ: