Էրիթրազմա

Նարինե Պարսամյան
18.04.2020
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ`59 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված է։Ունի 2-րդ տիպի չկոմպենսացված ՇԴ,երրորդ աստիճանի ճարպակալում։
Հիվանդի գանգատները
Իրեն հիվանդ է համարում 1 տարի։Մաշկաբանի է դիմել գանգատվելով չափավոր քորից,գերգունակավորումից անութափոսերի և աճուկային ծալքերի շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հստակ ուրվագծված մուգ դարչնագույն բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփուկներ,ճաքեր։
Ցանի տեղակայումը
Անութափոսեր,աճուկազդրային շրջան։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկից վերցված քերուկի մանրադիտում(KOH-ով ներկում)`բացառել է սնկային ախտահարումը։Լյումինեսցենտային ախտորոշում Վուդի լամպով`մարջանակարմրագույն լուսարձակում,որն առավել արտահայտված է օջախների ծայրամասում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սնկային ախտահարում,շփաբորբ,պսորիազ,սև ականթոզ։
Նախնական ախտորոշումը
Էրիթրազմա
Վիտամինոթերապիա
Էրիթրոմիցին 250 մգ 4 անգամ օրական, 14 օր
Տեղային բուժումը
Անտիսեպտիկներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top