Էրիթրազմա

Անի Նավասարդյան
13.09.2020
Ընդհանուր տվյալներ
45 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է, որ ցանավորումը ի հայտ է եկել մոտ 6 ամսի առաջ աճուկային շրջանում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է թույլ քորից, այրոցի զգացողությունից և գերգունակավորումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Կարմրաշագանակագույն գունավորմամբ բծեր, հստակ սահմանազատված առողջ մաշկից։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփուկներ, ճաքեր, որքինացում
Ցանի տեղակայումը
Ցանը տեղակայված է աճուկազդրերի շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վուդի լամպով հայտնաբերվել է լուսարձակում մարջանակարմրագույն նրբերանգներով, որն առավել արտահայտված է օջախի պերիֆերիայում։ Մանրէադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել է Corynebacterium minutissimum-ը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Աճուկային էպիդերմոֆիթիա, ռուբրոմիկոզ, խոշոր ծալքերի կանդիդոզ, պսորիազ, ինտերտրիգո
Նախնական ախտորոշումը
Էրիթրազմա
Վիտամինոթերապիա
Էրիթրոմիցին 250 մգ - օրը 4 անգամ, 2 շաբաթ տևողությամբ
Տեղային բուժումը
Ֆուզիդինաթթվի 2 %-անոց կրեմ, օրը 2 անգամ, 2 շաբաթ տևողությամբ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top