Ընդհանուր տվյալներ
72 ամյա տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ներկայացել է 6 ամսվա վաղեմության սաստիկ քորով և ցանավորմամբ: Առկա է բազմաձև ցանավորում ` սեբորեային կերատոզի, էկզեմայի և բալային հեմանգիոմայի տարրերով: Հիվանդի մոտ համակարգային այլ գանգատներ չկան: Իրեն համարում է առողջ: Նման ցանավորում առաջին անգամ է նկատել: Դեղորայքային անամնեզը ծանրաբեռնված չէ:
Հիվանդի գանգատները
Սաստիկ քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ, բշտիկ, հանգույց
Երկրորդային ձևաբանական տարրեր
տեղ-տեղ որքինացում, կեղև
Ցանի տեղակայումը
Վերջույթներ, իրան, որովայն
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ԱԸԱ, բիոքիմիական հետազոտությունների տվյալները նորմայի մեջ են Հյուսվածաբանական քննության արդյունքում- առկա են սեբոռեային կերատոզին բնորոշ փոփոխություններ` հիպերկերատոզ, ականթոզ, պապիլոմատոզ և կեղծ եղջերային կիստաներ: Մեկ այլ հատվածի բիոպտատում առկա են վերհիմային բշտեր և ականթոլիտիկ բջիջներ: Էկզեմայանման օջախներից վերցված բիոպտատում առկա է տեղային սպոնգիոզ, վերհիմային բշտեր և ականթոլիտիկ բջիջներ: Ուղղակի իմունոֆլյուորեսցենցիայով հերքվել են հասարակ և էրիթեմատոզ բշտախտերը:
Դիֆերենցիալ ախտորոշում
1. Տարածուն սեբոռեային կերատոզ 2. Քսերոտիկ էկզեմա 3. Բալային (Cherry) հեմանգիոմա 4. Վահանիկային պարապսորիազ 5. Դարիեյի հիվանդություն 6. Հերպեսանման մաշկախտ 7. Քոս 8. Վաղ թերթանման բշտախտ 9. Սիֆիլիս 10. Գալի-Գալիի հիվանդություն 11. Դեղորայքային ցանավորում
Նախնական ախտորոշումը
Գրովերի հիվանդություն
Վիտամինոթերապիա
ԳԿՍ պուլս թերապիա ացիտրետին 25 մգ/օր ցետիրիզին 5 մգ/օր
Տեղային բուժումը
չի կիրառվել: