Եղունգների եւ մաշկի սնկային ախտահարում

Աննա Մարգարյան
13.09.2020
Ընդհանուր տվյալներ
57 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ հինգ տարի։ Ախտահարումը սկսվել է առաջին մատի եղնգի գույնի փոփոխությունից, հաստացումից։ Որն աստիճանաբար տարածվել է մնացած մատների մաշկի և եղունգների շրջանում։ Վնասակար սովորություններ չի նշում։ Ուղեկցող հիվանդություններց նյում է երակների վարիկոզ լայնացում, հարթաթաթություն։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է էսթետիկ տեսքից, միջմատային հատվածում մաշկի քորից։ Կոշիկներ կրելուց անհարմարավետություն և ցավ է նշում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ, ճաք։
Ցանի տեղակայումը
Միջմատային հատվածներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ոտնաթաթի եղնգաթերթիկների ախտահարում։ Մազերի ախտահարում չկա։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Միջմատային հատվածից և եղունգներից քերուկի միկրոսկոպիկ և մանրէաբանական հետազոտություն։ Հայտնաբերվում են սնկային միցելներ, սպորներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Օնիխոդիստրոֆիա Եղունգների պսորիազային հիվանդություն Օնիխոգրիֆոզ
Նախնական ախտորոշումը
Եղունգների և մաշկի սնկային ախտահարում
Վիտամինոթերապիա
Հակասնկային թերապիա Տերբիզիլ 250մգ 1հաբ × 2 անգամ (1 ամիս)
Տեղային բուժումը
Կոսմետիկ մշակումից հետո Կլոտրիմազոլ քսուք (միջազգային հատվածներ ) օրը 2 անգամ Էկզոդերիլ լուծույթ _ օրը 2անգամ 2_3 կաթիլ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top