Ընդհանուր տվյալներ
39 տ. տղամարդ, մասնագիտությամբ` զինվորական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունն ունի 8 ամսվա պատմություն: Համակարգային ախտանշաբանությունը բացակայում է: Ընտանեկան վերհուշը նմանատիպ ախտահարումներով ծանրաբեռնված չէ:
Հիվանդի գանգատները
Մաշկի բարձր տրավմատիզացիա, ցավ տարրերի շրջանում
Առաջնային ձևաբանական տարրեր
բազմաթիվ բշտիկներ,բշտեր, հանգուցիկներ էրիթեմայի ֆոնին
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիաներ, միլիումանման տարրեր, էքսկորիացիաներ, հետբորբոքային գերգունակավորում, սպիներ
Ցանի տեղակայումը
տեղակայված Է կրծքավանդակին, վերին և ստորին վերջույթներին, դաստակների և ոտնաթաթերի թիկնային հատվածներում: Բերանի լորձաթաղանթն ընդգրկված չէ
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ԱԸԱ-նորմալ, հակակորիզային հակամարմինները- բացասական, լյարդի ֆունկցիոնալ թեստերը-նորմալ, հեպատիտ B,C- բացասական, մաշկի հյուսվածաբանական պատկերում առկա են ենթավերնամաշկային բշտեր` լցված նեյտրոֆիլներով և էոզինոֆիլներով, բուն մաշկում առկա է ֆիբրոզ ուղղակի իմունոֆլյուորեսցենցիա-IgG հակամարմինների կուտակներ մաշկ-վերնամաշկ միացման տեղում
Դիֆերենցիալ ախտորոշում
1. Բուլյոզ էպիդերմոլիզի դոմինանտ դիստրոֆիկ ձև 2. Ուշ մաշկային պորֆիրիա 3. ՀԿԳ-ի բշտային ձև 4. Սպիական պեմֆիգոիդ` Բրանսթինգ-Պերիի ձև 5. Ձեռքբերովի բուլյոզ էպիդերմոլիզ 6. Պարանեոպլաստիկ բշտախտ 7. Այլ բշտային դերմատոզներ
Նախնական ախտորոշումը
Ձեռքբերովի բուլյոզ էպիդերմոլիզ
Վիտամինոթերապիա
Պուլս թերապիա ԳԿՍ ցիկլոֆոսֆամիդ 500մգ յուրքանաչյուր 2 շաբաթը մեկ անգամ ցիկլոսպորին 4մգ/կգ/օրը կոլխիցին 0,5 մգ օրը 3 անգամ
Տեղային բուժումը
Տեղային ԳԿՍ և համապատասխան խնամք