Դեկալվացնող ֆոլիկուլի՞տ, ախտորոշումը, բուժման մարտավարության փոփոխությունը

Դավիթ Հարությունյան
29.05.2018
Ընդհանուր տվյալներ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդի գանգատները
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր, հանգույցիկներ, թարախաբշտիկներ,
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպիներ, կեղևներ հիպերպիգմենտացիաներ
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ մաս
Եղունգների և մազերի ախտահարումը
Սահմանափակ օջախ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական քննություն` նորմայի սահմաններում են: Հեպատիտ B,C , ՄԻԱՎ / ՁԻԱՀ` բացասական են, թարախաբշտիկներից արված ցանքսից հայտնաբերվել է St. aureus:
Դիֆերենցիալ ախտորոշում
Գլխի մ/մ-ի ֆոլիկուլիտներ, Կելոիդ կորյակներ, Կարմիր տափակ որքին, Գլխի մ/մ-ի սնկախտ
Նախնական ախտորոշումը
Դեկալվացնող ֆոլիկուլի՞տ Հիվանդը 30 տարեկան տղամարդ է, իրեն հիվանդ է համարում մոտ 5 տարի, ստացել է բուժումներ կարճատև ռեմիսիաներ են նկատվել (ոչ լիարժեք), ապա կրկին սրացումներ:
Վիտամինոթերապիա
Ամիսների ընթացքում ստացել է Ռետան ( 3 ամիս ), կլինդամիցին + ռիֆամպիցին (2 ամիս), մինոցիկլին (4 ամիս), դոքսիցիկլին (2 ամիս), վոբենզիմ, ինֆուզիոն թերապիա, պրոբիոտիկներ և այլն:
Տեղային բուժումը
Ստացել է պոլկորտոլոն աէրոզոլ, ցելեստոդերմ Վ գարամիցինով նրբաքսուք, էլոկոմ նրբաքսուք, պրոտոպիկ 0.1 % քսուք, սկին-կապ աէրոզոլ, նիզորալ շամպուն և այլն:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top