Ընդհանուր տվյալներ
80 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված է։Հիվանդի 77-ամյա քույրը տասնամյակներ շարունակ գանգատվել է նմանատիպ ախտահարումներից։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է գլխի մազածածկ մակերեսի ցանավորումից, որը պարբերաբար ուղեկցվում է ցավոտությամբ։Ցանավորումը սկսվել է դեռահասության շրջանում։ Ցավի և էսթետիկ անհանգստության պատճառով ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում հեռացվել են տասներեք տարրեր, բայց գլխի նոր ախտահարումների պատճառով պահանջվել է մաշկաբանական գնահատում:
Առաջնային ձևաբանական տարրեր
Միաձուլվող, էրիթեմատոզ ,տելեանգիէկտատիկ հանգույցիկներ եվ հանգույցներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև:
Ցանի տեղակայումը
Տարրերը տեղակայված են գլխի մազածածկ մակերեսին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիորեն ծառանման անոթը ավելի ցայտուն է ծայրամասում,սաղմոն-վարդագույն ֆոնին երևում են սպիտակ գնդեր, կառուցվածքազուրկ գոտիներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Տարբերակիչ ախտորոշումը ներառում է Նեյրոֆիբրոմատոզ 1-ին տիպ, Բյորտ-հոգգ-Դյուբեի սինդրոմ։
Նախնական ախտորոշումը
Բրուկ-Շպիգլերի սինդրոմ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Բուժումը՝ կրիոթերապիա,CO2 լազեր,վիրաբուժական հեռացում։