Ընդհանուր տվյալներ
14 տարեկան աղջիկ երեխա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը ունի երկարատև պատմություն, սկսվել է վաղ մանկական հասակում, ընթացել է սրացումներով և ռեմիսիաներով։ Ընտանեկան անամնեզ' մայրը նշում է սեզոնային ալերգիկ ռինիտ։ Ուղեկցող հիվանդություններ չունի։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է սաստիկ քորից, որն ավելի է ուժգնանում ֆիզիկական ակտիվությունից հետո , մաշկի չորությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ոչ մեծ քերծվածքներ, կեղևիկներ, թեփոտում։
Ցանի տեղակայումը
Սիմետրիկ արմնկային և ծնկային ծալքերում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների և մազերի ախտահարում չի նշում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ չի նշանակվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հարկավոր է տարբերակել նեյրոդերմիտից։
Նախնական ախտորոշումը
Ատոպիկ դերմատիտ։
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոստերոիդներ, հյուսվածքների սնուցումը և վերականգնումը բարելավող դեղամիջոցներ