Adult acne

Լուսինե Տոնոյան
19.04.2020
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ Ա.Ս. 46տ ,կին ,դիմել է մաշկային կաբինետ ` գանգատվելով դեմքի ցանավորումից մոտ 1 ամիս :
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ : Չունի ուղեկցող այլ հիվանդություններ : Նախկինում դեմքի մաշկի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել : Դեմքի ցանավորումը սկսվել է մոտ 1 ամիս առաջ , առանց նախորդող ենթադրյալ վնասակար գործոնների առկայության /չի օգտագործել տեղային որևէ դեղորայք կամ նոր կոսմետիկ միջոց/ ցանը արագ տարածվել է ` ընգրկելով գրեթե ողջ դեմքը :
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի ցանավորումից , ցավերից , այրոցից , մեխանիկական վնասման ժամանակ թարախահոսությունից և իհարկե կոսմետիկ դեֆեկտի առկայությունից :
Առաջնային ձևաբանական տարրեր
պոլիմորֆ ցանավուրում `էրիթեմատոզ բիծ , պապուլա , պուստուլա , նոդուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ , կեղև ,էռոզիա
Ցանի տեղակայումը
դեմք
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
արյան ընդհանուր , բիոքիմիական , հորմոնալ հետազոտությունները որևէ շեղում չեն հայտնաբերել , որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիան նորմայի մեջ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռոզացեա, Պերիօրալ դերմատիտ ,Acne Keloidalis Nuchae (AKN), Sebaceous Hyperplasia,Acneiform Eruptions,Acne Fulminans
Նախնական ախտորոշումը
Ուշացած Ակնե (Acne Tarda)
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլինի մոնոհիդրատ 100մգ 2 անգամ 7 օր , 100մգ 1 անգամ 10 օր /դոզավորումը կփոփոխվի հաջորդ այցի ժամանակ, նկարում ներկայացված է հիվանդը բուժման 15րդ օրը /
Տեղային բուժումը
Հակաբորբոքային , հակաբակտերիալ տեղային միջոցներ ` Բազիրոն 5 % , Կլինդացին Տ գել , համապատասխան կոսմետիկ միջոցների ընտրություն:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top