Ընդհանուր տվյալներ
42տ. տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում արդեն 20 տարի։
Հիվանդի գանգատները
Սուբյեկտիվ գանգատներից նշում է մազաթափություն, թարախահոսություն և տհաճ հոտ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Փոլիկուլյար պուստուլաներ, հանգուցիկներ, ուղեղանման գալարներ գլխամաշկի վրա։ Ոչ ախտահարված հատվածներում հսկա կամեդոններ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերտրոֆիկ սպիներ, ենթամաշկային խուղակներ, խոցեր, կեղև։
Ցանի տեղակայումը
Գլխի մազածածկ մակերես` առավելապես ծոծրակային և գագաթային մակերեսներին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների փոփոխություն չի նկատվում։ Ախտահարված շրջանում դիտվում է օջախային ալոպեցիա։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական հետազոտության պատկերը. Ֆոլիկուլների կոճղեզում նկատվում է եղջերային խցանների առկայություն, մազային ֆոլիկուլների էպիթելի հիպերպլազիա, նեյտրոֆիլային և պլազմոցիտար ներսփռանք,ֆոլիկուլյար թաղանթների դեստրուկցիա,հսկաբջջային մարմնիկներ` կերատինի և մազերի ֆրագմենտներով։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պետք է տարբերակել` Անգիոսարկոմայից, Կելոիդ ակնեներից,Բրոկի կեղծ պելադայից,Գլխամաշկի միկոզից,Կրիպտոկոկոզից,Կեղծ լիմֆոմայից,Պատռված էպիդերմալ կիստայից։
Նախնական ախտորոշումը
Հոֆմանի թարախակալվող պերիֆոլիկուլիտ
Վիտամինոթերապիա
1) Անտիբակտերյալ թերապիա(կարճատև). ա) Մինոցիկլին 100մգ,բ) Դոքսիցիկլին 100մգ,գ) Տետրացիկլին 500մգ,դ) Էրիթրոմիցին 200մգ,ե) Տրիմետոպրիմ 960մգ` դոզայի աստիճանական նվազեցւմով։2) Հորմոնալ թերապիա. Պրեդնիզոլոն 60մգ։3) Ացիտրետին 0,5մգ/կգ/օր 6-ից 12 ամիս։4) Բիոլոգիական պրեպարատներ. Ինֆլիքսիմաբ 5-10մգ/օր ամեն 4 շաբաթը մեկ` մի քանի տարի, Էֆալիզումաբ 1մգ/կգ/ ամիս շաբաթական ընդմիջումներով 6 ամիս։5) Վիրաբուժական բուժում. Բացազատում, թարախի մաքրում և դրենաժ։
Տեղային բուժումը
1) Կլինդամիցինի 2% լուծույթ օրը 2 անգամ։2) Տրիամցինոլոն 3-10մգ ներօջախային 1-2 շաբաթ։3)Բետադինի քսուք` կետային (միայն ախտահարված օջախների վրա)։
