Ընդհանուր տվյալներ
31տ. տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 3 ամիս։ Պարբերաբար օգտագործում է Ասպիրին։ Վնասակար սովորություններից նշում է ալկոհոլի կիրառում։ Տարած ինֆեկցիաներ, խրոնիկ և աուտոիմուն հիվանդություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Նշում է մաշկի գույնի փոփոխություն աջ ոտքի շրջանում և ոչ մշտական, թույլ արտահայտված քոր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Ասիմետրիկ, անկանոն բնույթի, դեղնաշագանակագույն բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Աննշան թեփոտում։
Ցանի տեղակայումը
Աջ սրունքի ստորին կողմնային մակերես։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց տեսանելի փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ պատկերը. 1) Ոսկեգույն կամ դեղնադարչնագույն ֆոն։2)Կարմրաշագանակագույն կետեր։3) Մանր,ոչ հստակ սահմաններով շագանակագույն բծեր`առանց պիգմենտային ցանցի։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պետք է տարբերակել` Շամբերգի կապիլյարիտից, Պիգմենտային նևուսից/Մելանոմայից,Մայոկկի տելեանգիէկտատիկ պուրպուրայից,Հիստիոցիտոզից,Տրավմատիկ պուրպուրայից,Կոնտակտային դերմատիտից, Միկոզներից։
Նախնական ախտորոշումը
Ոսկեգույն որքին։
Վիտամինոթերապիա
1) Պենտոկսիֆիլին 400մգ և պրոստացիկլին 0,02 գ օրը 3 անգամ։2) Գրիզեֆուլվին։3)Ռուտոզիդ։
Տեղային բուժումը
1)Մեթիլպրեդնիզոլոնի ացետատ 0,1% կրեմ։2)Կալցինևրինի տեղային ինհիբիտորներ(Տակրոլիմուս, Պիմեկրոլիմուս)։3) PUVA թերապիա։
