Ամիլոիդային որքին (lichen amyloidosis)

Albert Ananyan
15.12.2025
Ընդհանուր տվյալներ
72տ. տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 20 տարի։
Հիվանդի գանգատները
Սրունքների շրջանի մաշկի պնդացում։ Անզուսպ,ուժգին քոր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմակի,պինդ,չմիաձուլվող,մաշկի մակերեսից թեթևակի բարձրացած պապուլաներ`կարմրադարչնագուն կամ կապտավուն երանգով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ։ Կեղև( քորելու հետևանքով)։
Ցանի տեղակայումը
Սրունքների առաջային մակերեսներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց տեսանելի փոփոխությունների։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ պատկերը.1)Կապտավուն կամ դարչնագույն պիգմենտացիա։2)Կետավոր կամ ցանցավոր հանգույցներ` խիտ, դեղնավուն կամ սպիտակավուն կենտրոնով։3)Բարակ,սպիտակապտավուն ցանցեր։4)Մանր,սպիտակ թելավոր հյուսվածք։ Հիստոլոգիական հետազոտության պատկերը. Բիոպտատը Կոնգո կարմիրով ներկելիս `հայտնաբերվել է ամիլոիդ նյութի կուտակում պտկիկային շերտում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պետք է տարբերակել Գորտնուկավոր ԿՏՈ-ից,Միքսեդեմատոզ որքինից,Գորտնուկավոր տուբերկուլյոզից։
Նախնական ախտորոշումը
Ամիլոիդային որքին
Վիտամինոթերապիա
1)Ացիտրետին 0,5-1մգ/կգ-ից։2)Խլորոխին 0,25գ-ից օրը 2 անգամ։
Տեղային բուժումը
1)Կորտիկոստերոիդային կրեմներ /քսուքներ՝ հիդրոկորտիզոն 1–2%, մոմետազոն, դեֆլազակորտ։ 2)Կալցիպոտրիոլ (վիտամին D անալոգներ)։3) Տեղային ռետինոիդներ (տրետինոին, ադապալեն)։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top