Բազմաձև էքսուդատիվ էրիթեմ (Erythema multiforme)

Լիլիա Ղազարյան
12.12.2025
Ընդհանուր տվյալներ
32 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
10 օր առաջ ունեցել է շրթունքների և քթային շրջանի ցավոտ բշտիկավորում՝ իրեն ծանոթ հերպեսի ռեցիդիվ։ 4 օր անց հայտնվել են շրջանաձև, թիրախանման տարրեր ձեռքերին և ոտքերին։ Ցանը արագորեն տարածվել է։
Հիվանդի գանգատները
Ցավոտ և քորով ուղեկցվող կարմրավուն բծեր,թիրախանման ցան ,շրթունքների ցավոտ էրոզիաներ ,ընդհանուր անհանգստություն, տենդ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր,պապուլաներ ,թիրախանման տարրեր ՝երեք զոնայով,բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա,կեղև
Ցանի տեղակայումը
Դաստակների,սրունքների շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան քննություն,վիրուսաբանական և բակտերիոլոգիական հետազոտություններ,ալերգիկ թեստեր,դերմատոսկոպիա
Դիֆերենցիալ ախտորոշում
Ուրտիկարիա,պեմֆիգուս,վիրուսային էկզանթեմա,վասկուլիտներ
Նախնական ախտորոշումը
Erythema multiforme minor՝ HSV–ի հետ ասոցացված
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային,հակահիստամինային թերապիա,կորտիկոստերոիդներ՝ըստ անհրաժեշտության
Տեղային բուժումը
հակասեպտիկ լուծույթներով մշակում,տեղային կորտիկոստերոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top