Ալերգիկ կոնտակտային դերմատիտ

Արուսյակ Կարապետյան
02.11.2025
Ընդհանուր տվյալներ
28 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում վերջին 4 տարին։ Առաջին անգամ նկատել է մաշկի կարմրություն և քոր՝ վերին վերջույթների՝ դաստակի շրջանում։ Վնասակար սովորություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Մաշկի չորություն, քոր՝ հիմնականում փոշուց, տալկով պատված ռետինե ձեռնոցներ կրելիս, կարմրություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
պապուլա, միկրովեզիկուլներ, էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
էքսկորիացիա, թեփոտում
Ցանի տեղակայումը
ձեռք, դաստակ
Եղունգների և մազերի ախտահարումը
ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկային թեստեր՝ դրական արդյունք փոշու և սննդային ալերգենների նկատմամբ։ Մաշկի քերուկ՝ սնկային վարակ չի հայտնաբերվել։
Դիֆերենցիալ ախտորոշում
իրիտատիվ կոնտակտային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ, պսորիազ, եղնջայտուց։
Նախնական ախտորոշումը
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
Վիտամինոթերապիա
Ալերգենի վերացում, հակահիստամինային պրեպարատներ
Տեղային բուժումը
տեղային կորտիկոստերոիդներ, հակահիստամինային կամ հանգստացնող տեղային քսուքներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top