Ընդհանուր տվյալներ
55 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Աջ ձեռքի թիկնային մակերեսին առաջացել է էրիթեմատոզ օջախ, որը պահպանվում է արդեն մոտ 1 տարի՝ առանց հետընթացի։ Անամնեզում՝ երկարատև ցավազրկողների ընդունում։
Հիվանդի գանգատները
Գանգատ չի ներկայացնում, բացառությամբ օջախի մշտական առկայության։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ՝ էրիթեմա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Աջ ձեռքի թիկնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
դերմատասկոպիա՝ էրիթեմա, այլ բնորոշ ստրուկտուրաներ չկար
Դիֆերենցիալ ախտորոշում
Դիսկոիդ լուպուս էրիթեմատոզ, քրոնիկ էկզեմա
Նախնական ախտորոշումը
Ֆիքսված դեղորայքային ռեակցիա
Վիտամինոթերապիա
Դեղորայքի վերացում (ցավազրկողներ՝ ըստ ցուցման)։ Հակահիստամինայիններ՝ ըստ անհրաժեշտության։
Տեղային բուժումը
Կորտիկոստերոիդային քսուքներ օջախի վրա։
