Կարմիր տափակ որք (Lichen planus)

Նարե Ազարյան
04.09.2025
Ընդհանուր տվյալներ
35 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Վերջին շաբաթներին նկատել է մաշկային ցաներ, որոնք աստիճանաբար տարածվել են։ Գանգատներ հիմնականում չունի, երբեմն նշում է քորի առկայություն։
Հիվանդի գանգատները
Տարածուն ցան, երբեմն քոր։
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգույցիկ ( փայլուն, մանուշակագույն, բազմակի)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփոտում (հատկապես հին տարրերի վրա) • Հիպերպիգմենտացիա՝ անցումային փուլում
Ցանի տեղակայումը
Նախաբազուկների ներսային մակերեսին, դաստակներին, որովայնին և աճուկային շրջանում։
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ բազմակի մանուշակագույն-վարդագույն պապուլներ, մակերեսին ցանցանման սպիտակավուն գծեր (Wickham striae):
Դիֆերենցիալ ախտորոշում
Վարդագույն որքին, երկրորդային սիֆիլիս, դեղորայքային ցան
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին, տարածուն ձև
Վիտամինոթերապիա
Հակահիստամինայիններ , անհրաժեշտության դեպքում համակարգային կորտիկոստերոիդներ:
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ, խոնավեցնող միջոցներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top