Ընդհանուր տվյալներ
կին , 53 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
հիվանդ է 7 օր, թոռնիկը հիվանդ է ջրծաղիկով
Հիվանդի գանգատները
Ցանավորման տարրերի հանդես գալը ուղեկցվում է (կամ նախորդվում) ծակծկոցի, քորի և հատկապես տարբեր ուժգնության նևրալգիկ ցավերի զգացումով։ Հազվադեպ չեն օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում ջարդվածության ու ընդհանուր տկարության զգացումը։ Մի քանի օր անց բշտիկների պարունակությունը պղտորվում է։ Այդ ժամանակ էրիթեմատոզ ֆոնը սովորաբար դժգունանում է, և բշտիկները կարծես տեղադրված են լինում առողջ մաշկի վրա։ 6-8-րդ օրը բշտիկներն սկսում են չորանալ։ Գոյանում են կեղևիկներ, որոնք 3-րդ շաբաթվա վերջում ընկնոմ են, իրենց տեղում թողնելով թեթև պիգմենտացիա
Առաջնային ձևաբանական տարրեր
բշտիկների խմբեր՝ լցված թափանցիկ պարունակությամբ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Գոյանում են կեղևիկներ, որոնք 3-րդ շաբաթվա վերջում ընկնոմ են, իրենց տեղում թողնելով թեթև պիգմենտացիա
Ցանի տեղակայումը
իրան
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը գոտևորող հերպեսի տիպիկ ձևի ժամանակ դժվարություններ չի ներկայացնում։ Ախտահարման գծային տեղադրումն ու ոչ սիմետրիկությունը, բշտիկային ցանավորման միատարրությունը յուրաքանչյուր օջախի սահմաններում, սուր սկիզբն ու արտահայտված ցավային զգացումները հնարավորություն են տալիս տարբերելու herpes zoster-ը մաշկի այլ բշտային ախտահարումներից։
Դիֆերենցիալ ախտորոշում
Երբեմն դժվարություններ են հանդիպում գանգրենոզ գոտևորող որքինի մեկուսացված օջախի առկայության դեպքում, որն առիթ է տալիս հիվանդի մոտ կասկածելու սիբիրյան խոց։ Մեռուկի մանր ժաներիզավոր գծագրությունները և նրա շուրջը թարմ պուստուլային տարրերի առկայությունն ու շրջակա հյուս֊վածքների խիստ արտահայտված այտուցը հնարավորություն են տալիս ախտորոշելու գոտևորող հերպեսը։ Herpes zoster ophthalmicus-ը նախնական շրջանում հիշեցնում է կարմիր քամի հիվանդությունը, սակայն նախանշանային նևրալգիկ ցավերը, պակաս բարձր (քան կարմիր քամու ժամանակ) սկզբնական ջերմային ռեակցիան և, վերջապես, բշտիկների արագ ցանավորումը` էրիթեմայի ֆոնի վրա, վկայում են herpes zoster-ի մասին։
Նախնական ախտորոշումը
հերպես զոստեր
Վիտամինոթերապիա
Արտաքին գրգռիչներից ու երկրորդային ինֆեկցիայից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում նշանակել ինդիֆերենտ փոշի, ցինկի օծանելիք կամ մածուկ, ինչպես նաև մաշկի ախտահարման տեղամասերին քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթներ: Ինչպես և հասարակ հերպեսի ժամանակ, տեղային օգտագործում են ինտերֆերոնային կրեմ։ Լավ արդյունք է տալիս պենիցիլինաթերապիան (50 000 ԱՄ, ամեն 3 ժամը մեկ անգամ մինչև 2 000 000-3 000 000 ԱՄ), ինչպես նաև լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներ։ Նևրալգիկ ցավերի ժամանակ նշանակում են ամիդոպիրին, անալգին, վիտամին B1, դիադինամիկ հոսանքներ, տեղային նովոկաինային բլոկադա։ Նպատակահարմար է բուժումն սկսել էմետինի սրսկումներով (20 մգ, օրը 2 անգամ)։
Տեղային բուժումը
ինդիֆերենտ փոշի, ցինկի օծանելիք կամ մածուկ, ինչպես նաև մաշկի ախտահարման տեղամասերին քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթներ: Ինչպես և հասարակ հերպեսի ժամանակ, տեղային օգտագործում են ինտերֆերոնային կրեմ