Ընդհանուր տվյալներ
25-ամյա կինը դիմել է շտապ օգնության բաժանմունք՝ երկօրյա անամնեզում ունենալով որովայնի ձախ ստորին քառորդի բութ ցավ և տարածուն վարդագույն ցան։ Մեկ շաբաթ առաջ շտապ օգնության կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է ստրեպտոկոկային ֆարինգիտ և դուրս է գրվել ամոքսիցիլինի նշանակմամբ։ Երեք օր անց նրա մոտ վարդագույն ցան է զարգացել։ Մաշկաբանը ցանը ախտորոշել է որպես ամոքսիցիլինի նկատմամբ ալերգիկ ռեակցիա։ Մաշկաբանը նշանակել է պրեդնիզոլոն և դադարեցրել է ամոքսիցիլինի ընդունումը։ Հետագայում հիվանդի մոտ զարգացել են սրտխառնոց, փսխում, ջերմություն և վերոնշյալ ցավը։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը հերքում է, որ ունեցել է հեշտոցային արյունահոսություն կամ արտադրություն, դիզուրիա, միզարձակման հաճախակիություն կամ հրատապություն, արյուն կղանքում։ Նա զգում է թուլություն և գլխապտույտ։ Չունի լուրջ բժշկական պատմություն, չի ընդունում որևէ դեղամիջոց և չունի որևէ ալերգիա։ Երբեմն ալկոհոլ է օգտագործում, բայց հերքում է, որ ծխում է կամ օգտագործում է անօրինական թմրանյութեր։ Նա նաև հերքում է տամպոններ օգտագործելը։ Նա վերջերս արտասահմանյան ճանապարհորդությունների պատմություն չունի։
Հիվանդի գանգատները
ցանավորում և ցավ որովայնի ստորին քառորդի հատվածում
Առաջնային ձևաբանական տարրեր
ցրված, էրիթեմատոզ, գունատ ցան
Երկրորդային ձևաբանական տարրեր
չի նկատվում
Ցանի տեղակայումը
որովայնի առաջային պատի ստորին քարորդ
Եղունգների և մազերի ախտահարումը
չունի
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ֆիզիկական զննման ժամանակ հիվանդը արթուն է և ունի նորմալ հոգեկան վիճակ, սակայն այլապես գունատ է և վատ տեսք ունի։ Նրա արյան ճնշումը 65/35 մմ ս.ս. է, սրտի զարկերի հաճախականությունը՝ 110-120 զարկ/րոպե։ Նրա շնչառությունը 20 ներշնչում/րոպե է, բերանի խոռոչի ջերմաստիճանը՝ 39.7°C, իսկ թթվածնի հագեցվածությունը սենյակային օդում կազմում է 93%։ Հիվանդի թոքերում լսվում են դիֆուզ թույլ խզզոցներ: Սրտի տոները նորմալ են, կանոնավոր ռիթմով, և նրա մազանոթային լիցքավորումը մեծացած է: Որովայնը փափուկ է և նվազագույն զգայուն է աջ կողմի հատվածում խորը շոշափման դեպքում: Որովայնային զանգվածներ կամ հեպատոսպլենոմեգալիա չեն նկատվում: Կոնքի զննումը չի բացահայտում հեշտոցային կամ վզիկային վնասվածքներ: Արյան ընդհանուր անալիզը և համապարփակ նյութափոխանակության թեստը ցույց են տալիս լեյկոցիտների քանակի աննորմալություններ՝ 31.6 × 103 բջիջ/մկլ, շերտավոր նեյտրոֆիլներ՝ 13% և կրեատինինի մակարդակ՝ 2.4 մգ/դլ: Արյան գազերի վերլուծությունը ցույց է տալիս pCO2՝ 27 մմ ս.ս., pO2՝ 56 մմ ս.ս., բիկարբոնատի մակարդակ՝ 19 մԷկ/լ և հիմքերի դեֆիցիտ՝ 4.4 մմոլ/լ (նորմալ միջակայք՝ 0-2 մմոլ/լ): Կրծքավանդակի ռենտգենագրությունը ցույց է տալիս սուր շնչառական դիսթրես համախտանիշին (ARDS) համապատասխանող փոփոխություններ:
Դիֆերենցիալ ախտորոշում
նեկրոզացնող ֆացիտ, մալարիա, մաշկի ստաֆիլոկոկային այրվածքային համախտանիշ
Նախնական ախտորոշումը
տոքսիկ շոկի համախտանիշ
Վիտամինոթերապիա
ռեանիմացիոն բաժանմունքւոմ դետոքսիկացիոն թերապիա, Կլինդամիցին և վանկոմիցին
Տեղային բուժումը

