51-ամյա տղամարդ կոպի վրա կիստայով

Avag Avagyan
24.08.2025
Ընդհանուր տվյալներ
51-ամյա սպիտակամորթ տղամարդը դիմում է մաշկաբանին՝ ձախ ստորին կոպի վրա գտնվող էպիդերմալ կիստայի հեռացման համար։ Նա այլ գանգատներ չունի։ Կիստայի բուժման վերաբերյալ քննարկման ժամանակ աջ ձեռքին երկու օջախներ են նկատվում։ Նա տեղյակ չէր այդ օջախների մասին. անամնեզ չի կարող տրամադրել։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդի բժշկական պատմությունը նշանակալի չէ, բացառությամբ աջ աճուկային ճողվածքի վերականգնման։ Նա դեղորայք չի ընդունում, ալերգիա չունի, օրական մեկ բաժակ ալկոհոլային խմիչք է օգտագործում և երբեմն ծխախոտ է ծխում։ Նա ամբողջ կյանքում աշխատել է։ Նա հայտնում է, որ մանկության տարիներին մի քանի բշտիկավոր արևայրուք է ստացել։ Ընտանեկան պատմության մեջ մաշկի քաղցկեղ չկա։ Հիվանդի ախտանիշների վերանայումը նշանակալի չէ։
Հիվանդի գանգատները
ձախ ստորին կոպի կիստա
Առաջնային ձևաբանական տարրեր
հանգույցիկ, բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփուկ,
Ցանի տեղակայումը
ձեռք
Եղունգների և մազերի ախտահարումը
չունի
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հիվանդի աջ ձեռքին հայտնաբերվել են երկու միայնակ, բավականին լավ սահմանազատված, 8 մմ, վարդագույն բծեր՝ թեփուկներով: Ձախ ստորին կոպի հատվածում հանգույցիկ:
Դիֆերենցիալ ախտորոշում
դերմատիտ, պտիրիազ վարդագույն, պսորիազ
Նախնական ախտորոշումը
բազալ բջջային կարցինոմա
Վիտամինոթերապիա
երբեմն նշանակվում է թիրախային թերապիա կամ ռադիացիոն թերապիա
Տեղային բուժումը
տարբեր վիրահատական մեթոդներով հեռացում՝ կրիոդիսսեկցիա, լազերային հատում, վիրաբուժական հատում և այլ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top