Ընդհանուր տվյալներ
Նախկինում առողջ 11-ամյա տղան դիմել է գլխամաշկի վրա 1 ամսվա ընթացքում բազմաթիվ թեփուկավոր վահանիկների պատմությամբ։ Նա ակտիվ ըմբշամարտիկ է և հիշում է, որ այս ախտանիշները ի հայտ են եկել ընկերներից մեկի հետ ըմբշամարտից կարճ ժամանակ անց։ Նա դադարեցրել է ըմբշամարտը, հենց որ ախտանիշներն ի հայտ են եկել։ Նրա ընտանեկան բժիշկը նրան նշանակել է տեղային կորտիկոստերոիդներ (բետամեթազոնի վալերատ 0.1% քսուք) և տեղային հակասնկային դեղամիջոցներ (1% կլոտրիմազոլ և 1% տերբինաֆին), սակայն ախտանիշները չեն բարելավվել։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նրա բժշկական պատմությունը նշանակալից է միայն ցելիակիա հիվանդության համար: Նա չունի սննդային կամ դեղորայքային ալերգիա և խուսափում է գլյուտենից: Նա առողջ է, և նրա պատվաստումները թարմացված են: Նա այլ դեղամիջոցներ չի ընդունում, և նրա ընտանեկան պատմությունը նշանակալի չէ:Հոսպիտալացումից մեկ օր առաջ նրա ձախ ծոծրակի վրայի կեղձը ավելի բարձրացավ և ցավոտ դարձավ՝ թարախային արտադրությունով, ինչը ստիպեց նրան դիմել շտապօգնության բաժանմունք:
Հիվանդի գանգատները
թեփուկավոր վահանիկներ, թարախային վահանիկ ծոծրակի հատվածում
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ, կեղև,
Ցանի տեղակայումը
գլխամաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
մազածածկույթի բացակայություն գլխամաշկի ածտահարված հատվածում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Վուդի լամպով հետազոտման դրական թեսթ, տրիխոսկոպիա, կալիումի հիդօքսիդով ներկմամբ մանրադիտակում, PCR-դրական թեսթ տեսակի տարբերակմամբ,
Դիֆերենցիալ ախտորոշում
կոնտակտային մաշկաբորբ, դեղորայքային ալերգիա, բակտերալ աբսցես,
Նախնական ախտորոշումը
գլխի մազածածկ մասի դերմատֆիթիա
Վիտամինոթերապիա
Տերբինաֆին, իտրակոնազոլ, գրիզեոֆուլվին կամ ֆլուկոնազոլ
Տեղային բուժումը
իմիդազոլներ, ծծմբի սուլֆատ, ցինկ պերիթիոն

