Ընդհանուր տվյալներ
45-ամյա տղամարդ, դիմել է մաշկաբանական կլինիկա վերջին 3 շաբաթվա ընթացքում իրանի վրա քոր առաջացնող ցանով։ Հիվանդը հերքում է, որ սկսել է որևէ նոր դեղորայք ընդունել մինչև ցանի առաջացումը։
Կյանքի և հիվանդության անամնեզ
անցյալում ունեցել է հիպերտոնիա, պոդագրա և քրոնիկ C հեպատիտ վարակ
Հիվանդի գանգատները
ցան իրանի վրա, քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ, խոց
Ցանի տեղակայումը
իրան, մեջք, ձեռքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
չունի
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ֆիզիկական զննման ժամանակ նկատվում է ձեռքերի, որովայնի և մեջքի վրա բազմաթիվ հարթ գագաթներով, բազմանկյուն, մանուշակագույն թեփուկավոր պապուլների, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի վրա երկկողմանի սպիտակ խոցերի առկայություն՝ շրջապատող մանուշակագույն եզրերով: Մաշկի վնասվածքների դերմատոսկոպիկ զննման ժամանակ նկատվում են Ուիկհեմի շերտեր:
Դիֆերենցիալ ախտորոշում
իմպենտիգո, ատոպիկ մաշկաբորբ, պսորիազ
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին
Վիտամինոթերապիա
Համակարգային ստերոիդներ, ացիտրետին, էտրետինատ
Տեղային բուժումը
տեղային կամ ներօջախային ստերոիդներ

