Գուժերո-կարտոյի միաձուլվող եւ ցանցաձև պապիլոմատոզ

Անուշ Մինասյան
22.08.2025
Ընդհանուր տվյալներ
18 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ 2 տարի և այլ հիվանդություններ չի նշում
Հիվանդի գանգատները
Գանգատվում է պարանոցի, ուսագոտու, կրծքի և միջթիակային շրջանի մաշկին սիմետրիկ ցանավորումից։ Ձևաբանական տարրերը խմբավորված են, տեղ-տեղ միաձույլ, մակերեսը` նուրբ թեփոտված։ Երբեմն միայն անհանգստացնում է թույլ քորը։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բծեր ,խմբավորված հանգույցիկներով ձևավորված վահանակներ (հիպերպրոլիֆերատիվ կերատինիզացիա), որոնց կենտրոնական շրջանում հանգույցիկները խիտ են, իսկ ծայրամասային գոտում` ավելի նոսր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Տարրերը տեղակայված են պարանոցի, ուսագոտու, կրծքի և միջթիակային շրջանի մաշկին
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հայտնաբերվել են Malassezia սեռի սնկեր։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գունափոփոխ որքին։ Դեվերժիի կարմիր թեփատու մազային որքին։
Նախնական ախտորոշումը
Գուժերո-Կարտոյի միաձուլվող և ցանցային պապիլոմատոզ։
Վիտամինոթերապիա
Տետրացիկլինի (օրինակ, մինոցիկլին` 6-12 շաբաթ տևողությամբ) կամ մակրոլիդների (օրինակ, ազիտրոմիցին` 4-6 շաբաթ տևողությամբ) շարքի հակաբիոտիկներ, համակարգային ռետինոիդներ (իզոտրետինոին և այլն)` հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեպքում։
Տեղային բուժումը
Տեղային ռետինոիդային քսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top