Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 67 տ.
Կյանքի և հիվանդության անամնեզ
Երկար տարիներ աշխատել է դրսում, արևի բարձր ազդեցություն։ Քրոնիկական հիվանդություններ՝ հիպերտենզիա։ Մոտ 8 ամիս առաջ քթի վրա նկատել է փոքրիկ մսանման բշտիկ, որը աստիճանաբար մեծացել է, կենտրոնում խոցով։
Հիվանդի գանգատները
Ցավ չկա, միայն կոսմետիկ անհանգստություն, երբեմն թեթև արյունահոսություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Մարգարտանման փայլով պապուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կենտրոնական խոց, կեղև
Ցանի տեղակայումը
Քթի թև
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ մարգարտանման եզրեր, արտահայտված անոթային ցանց։ Հյուսվածաբանություն՝ բազալ բջիջների կուտակումներ առանց հստակ բազալ թաղանթի խախտման
Դիֆերենցիալ ախտորոշում
սեբորեիկ կերատոզ, ակտինիկ կերատոզ, Բոուենի հիվանդություն
Նախնական ախտորոշումը
Բազալ բջջային կարցինոմա
Վիտամինոթերապիա
համակարգային բուժում սովորաբար չի պահանջվում
Տեղային բուժումը
վիրահատական հեռացում (էքսցիզիա), կրիոթերապիա, ֆոտոդինամիկ թերապիա, 5-ֆլուորոուրացիլ