Օջախային նեյրոդերմիտ

Անուշ Մինասյան
18.08.2025
Ընդհանուր տվյալներ
25 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ 7 տարի, այլ հիվանդությունները բացակայում են
Հիվանդի գանգատները
Գանգատվում է վզի շրջանում առկա ցանավորումից և քորից
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Որքինացում
Ցանի տեղակայումը
Վզից դեպի գլխի մազածածկ հատվածի անցման գոտում
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արտաքին զննմամբ հայտնաբերվում է նեյրոդերմիտին բնորոշ կլորավուն-օվալաձև օջախը,ախտահյուսվածաբանորեն՝ վերնամաշկը հաստացած, բնորոշ է հիպեր և պարակերատոզ
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, հսկա որքինացում, հասարակ խրոնիկ գորտնուկային որքին
Նախնական ախտորոշումը
Օջախային նեյրոդերմիտ
Վիտամինոթերապիա
H1-հիստամինային ընկալիչների պաշարիչներ՝ դիֆենհիդրամին, սեդատիվ միջոցներ
Տեղային բուժումը
Դիպրոսալիկ քսուք օրը 1 անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top