Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 68 տ.
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գյուղական բնակիչ, աշխատում է դաշտում, երկար տարիներ արևային ճառագայթման ազդեցության տակ։ Քրոնիկական հիվանդություններ՝ հիպերտենզիա։ Մոտ 1 տարի առաջ աջ ոտքի վրա նկատել է փոքր կարմիր բիծ, որը աստիճանաբար մեծացել է, դարձել թեփոտվող հատված։ Բուժում չի ստացել։
Հիվանդի գանգատները
Թեթև քոր, երբեմն այրոց, կոսմետիկ անհանգստություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ մակուլա, պապուլաներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփոտում, կեղևակալում
Ցանի տեղակայումը
Աջ սրունքի առաջային մակերես, մեկ օջախ
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ արտահայտված անոթային ցանց, սպիտակավուն հատվածներ։ Հյուսվածաբանություն՝ էպիդերմիսում ատիպիկ կերատինոցիտների ամբողջական ներթափանցում առանց բազալ թաղանթի խախտման (carcinoma in situ)
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, ակտինիկ կերատոզ, սեբորեիկ կերատոզ, մակերեսային բազալ բջջային կարցինոմա
Նախնական ախտորոշումը
Բոուենի հիվանդություն
Վիտամինոթերապիա
Համակարգային բուժում սովորաբար չի պահանջվում, բայց անհրաժեշտ է ուռուցքաբանի հետ մշտական կապ
Տեղային բուժումը
Վիրահատական հեռացում (էքսցիզիա), կրիոթերապիա, ֆոտոդինամիկ թերապիա, տեղային 5-ֆլուորոուրացիլ