Ընդհանուր տվյալներ
Պացիենտը 70 տարեկան, իգական սեռի ներկայացուցիչ է։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 2օր, նշում է, որ իր առաջին գանգատները սկսվել են հանկարծակի։ Այլ ուղեկցող հիվանդություններ չունի։ Երիտասարդ տարիքում տարել է ջրծաղիկ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մեջքի և կրծքի հատվածի ցանավորումից, անտանելի ցավից, ժամանակ առ ժամանակ քորից և ջերմության բարձրացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Մանր բշտիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ։
Ցանի տեղակայումը
Մեջք և կրծքավանդակ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կլինիկական զննման շնորհիվ ախտորոշման հաստատում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Հասարակ հերպես, կոնտակտային դերմատիտ, ֆուրունկուլ։
Նախնական ախտորոշումը
Գոտևորող Որքին
Վիտամինոթերապիա
Վալացիկլովիր (Valacyclovir) (դեղաչափ՝ 1000 մգ օրական 3 անգամ, 7 օր), իբուպրոֆեն 400 մգ օրական 1 անգամ։
Տեղային բուժումը
Կանաչ անիլային լուծույթով մշակումներ։
